211652_close_icon
views-count3597 դիտում article-date 20:56 19-01-2018

Կանադական Տորոնտոյում հրաձգության զոհ են դարձել 2 հոգի. կա 2 վիրավոր

Կանադական Տորոնտոյում հրաձգության զոհ են դարձել 2 հոգի, ևս 2-ը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են: Այս մասին հայտնում է CBC Canada-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ անհայտ անձինք կրակ են արձակել ընթացող մեքենայի ուղղությամբ, ինչի հեևանքով մեքենայի վարորդը, կորցնելով ղեկի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին: Վարորդն ու ուղևորը տեղում մահացել են, իսկ 2 ուղևորները հոսպիտալացվել են: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: Պարզվում են հանգամանքները:

Նմանատիպ նյութեր