Տորոնտոյում սառցե անձրևները 550 ավտովթարի պատճառ են դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կանադայի Տորոնտո քաղաքում սառցե անձրև է տեղացել, որի պատճառով քաղաքի փողոցներում մեկ օրում ավելի քան 550 ճանապարհա-տրանսպորտային պատահար է գրանցվել:
Նախնական տեղեկություններով, զոհեր չկան, իսկ պատահարների բոլոր տուծածները հիմնականում թեթև վնասվածքներ և այտուցներ են ստացել:
Բացի այդ, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով Պիրսոն միջազգային օդանավակայանում չեղյալ են հայտարարվել մոտ 250 չվերթ:
Բացի այդ, տարածաշրջանում սառցե անձրևների պատճառով ավելի քան 6 հազար բնակիչ մնացել են առանց լույսի: