Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ապարանի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
[b]Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:[/b]
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
[b]ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
[/b]
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]