Ժոզե Մոուրինյո. Մխիթարյանը «Բերնլիի» հետ խաղի հայտացուցակում չի լինի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է «Արսենալի» հետ բանակցություններին՝ Հենրիխ Մխիթարյանին Ալեքսիս Սանչեսի հետ փոխանակման գործարքի շուրջ:
«Բնականաբար, բոլորն էլ գիտեն բանակցությունների մասին, մանավանդ՝ հաշվի առնելով, որ «Արսենալի» մարզիչն արդեն բաց հայտարարել է դրա մասին: Այնպես որ, իմաստ չունի ինչ որ բան հերքել կամ թաքցնել:
Սակայն գործարքը ձևակերպված չէ, ընդհանրապես: Ներկա պահին Մխիթարյանը մեր խաղացողն է, իսկ Սանչեսը՝ «Արսենալի»:
Վաղը մենք խաղ ունենք, այնպես որ ես ցանկանում եմ այս իրավիճակից անջատվել և կենտրոնանալ ավելի կարևոր բաների վրա:
Չգիտեմ, թե ինչու է գործարքը ձգձգվում: Իմ դերը կայանում է միայն նրանում, որ ես նշում եմ պատճառը, թե ինչու է խաղացողն ինձ դուր գալիս: Ուրիշ ոչինչ:
Մխիթարյանը «Բերնլիի» հետ խաղին չի հայտավորվելու: Սակայն նա լավ մարզավիճակում է, լավ է մարզվում», ասել է Մոուրինյոն: