Ժոզե Մոուրինյո. Մխիթարյանը կարող է մասնակցել «Սթոք Սիթիի» հետ հանդիպմանը
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու պաշտպան Լյուկ Շոուն կարող են մասնակցել Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Սթոք Սիթիի» հետ հանդիպմանը:
«Ֆիլ Ջոնսն այս պահին միակ լուրջ վնասվածք ունեցող խաղացողն է, որը մի քանի շաբաթ չի խաղա:
Մխիթարյանն արդեն մարզվում է թիմի հետ: Շոուն հիվանդացել էր, սակայն այսօր կմարզվի: Երկուսն էլ կարող են մասնակցել խաղին», ասել է Մուորինյոն:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Սթոք Սիթի» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին` Երևանի ժամանակով 15:00-ին: