Ֆինանսների նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել Վիեննայում
«Euromoney» համաժողովի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆորումի հրավերով Վիեննայում երկօրյա աշխատանքային այցով գտնվող ՀՀ ֆինանսների նախարար, հայ-ավստրիական երկկողմ արտաքին առևտրատնտեսական հարաբերությունների միջկառավարական խառը հանձնաժողովի հայկական կողմի նախագահող Վարդան Արամյանը հունվարի 17-ին հանդիպում է ունեցել Ավստրիայի թվայնացման ու գործարար կապերի հարցերով փոխնախարար, հանձնաժողովի ավստրիական կողմի նախագահող Բերնարդետ Գիրլինգերի հետ:
[b] ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]