Պուտինը լիովին առողջ է. Դմիտրի Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ գործող նախագահը լիովին առողջ է, հաղորդում է Ria Novosti-ն։
Պատասխանելով ՌԴ նախագահի առողջության մասին հարցին՝ Պեսկովը նշել է, որ Պուտինը առողջ է և այդ առումով կարող է շատերին գերազանցել։
Մեկ այլ հարցի դիտարկմանը, որ հանարավո՞ր է պաշտոնապես հրապարակել նախագահի առողջության մասին տվյալներ, մամուլի քարտուղարը պատասխանել է, որ օրենքով նման ձևաչափի հաղորդագրություն տարածելը նախատեսված չէ։