211652_close_icon
views-count1795 դիտում article-date 23:11 19-04-2014

Վլադիմիր Պուտինը բջջային հեռախոս չի օգտագործում. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բջջային հեռախոս չի օգտագործում. նա գերադասում է կապի այլ միջոցները: Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը ТВЦ հեռուստաալիքին տված հարցազրույցում, որն այսօր երեկոյան եթեր կհեռարձակվի: «Նա չի օգտվում բջջային կապից, սակայն ակտիվորեն օգտվում է ինտերնետից»,-ասել է Պեսկովը: Միևնույն ժամանակ, ի զարմանս լրագրողների, ովքեր իմացան, որ ՌԴ նախագահը նույնիսկ SMS հաղորդագրություն չի կարողանում ուղարկել, Պեսկովը պատասխանել է հետևյալ թևավոր խոսքով. «Ցանկացած քաղաքական գործիչ միայնակ է» և հավելել, որ այդուհանդերձ, Պուտինը լավ ընկերներ ունի և այդ են փաստում պատժամիջոցները:

Նմանատիպ նյութեր