10423 դիտում
14:36 16-01-2018
«Վեոլիա ջուր»-ն աշխատում է. Փարաքարում ջրամատակարարման բարելավմանն ուղղված աշխատանքները կշարունակվեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ձմեռը՝ ձմեռ, տոներն իրենց հերթին, սակայն աշխատանքները Վեոլիա ջրի համակարգում չեն դադարում: Խոսքը ոչ միայն ջրամատակարարման մասին է, այլեւ նոր շինարարության: Այնտեղ, որտեղ որ հանրապետությունում դա հնարավոր է եղել, հռնդացել է շինարարական տեխնիկան, խողովակ են քաշել ու սարքեր տեղադրել մասնագետները:
Մասնավորապես, անցած դեկտեմբերն ու ընթացիկ հունվարը ջրամատակարարման առումով բեկումնային էին Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բնակչության համար: Բավական է ասել, որ դեռ մինչեւ վերջերս «ջրի կռիվ» տվող այս բնակավայրի բնակիչների մի մասը Ամանորը դիմավորեց շուրջօրյա ջրամատակարարմամբ։
Վեոլիա ջրի «Արեւմուտք» տարածաշրջանի տնօրինության «Շահումյան» տեղամասի աշխատակիցների կողմից (գլխավոր ճարտարագետ Արսեն Սիմոնյան) Փարաքար համայնքի ջրամատակարարման համակարգում կատարվեց զգալի աշխատանք։ Այսպես, Նաիրի փողոցում մասամբ խցանված ու 3 մետրից ավելի խորությամբ գտնվող վթարված թուջե ջրագիծը փոխարինվեց 335 մետր երկարությամբ նոր պոլիէթիլենային խողովակով: Արդյունքում տնտեսվեց 6-7լ/վրկ ջրաքանակ ու նաեւ դրա շնորհիվ վերականգնվեց մինչ այդ ջրի ծարավ մի շարք փողոցների ջրամատակարարումը։
Հաջորդը: Ինքնին խոշոր համայնք հանդիսացող Փարաքարի բավականին մեծ հատվածի ջրամատակարարումն իրականացվում է օրվա կարգավորիչ ջրամբարի (ՕԿՋ) միջոցով: Նախկինում սպառողներն այստեղ կենարար հեղուկ էին ստանում ընդամենը 2-3 ժամ օրական, վերջինիս անբավարարության պատճառով։ Դա նույնպես կարգավորվեց, երբ ջրամբարը շուրջօրյա ջրով ապահովելու համար կառուցվեց 354 մետր երկարությամբ պոլիէթիլենային նոր խողովակաշար (D=150մմ), այդ կերպ դեպի ՕԿՋ ուղղվող ջրագիծն առանձնացնելով համայնքի ընդհանուր ներքին բաշխիչ ցանցից։
Իրականացված ծրագրի շրջանակներում, պահանջվող վայրերում կառուցվեցին դիտահորեր, տեղադրվեցին արդիական սարքեր, հին փականները փոխարինվեցին նորերով՝ տեղի ջրամատակարարման համակարգը շահագործման և սպասարկման տեսակետից դարձնելով ավելի դյուրին և հուսալի։
Կատարված աշխատանքների արդյունքում նախկինում տարբեր ժամային գրաֆիկներով ջուր ստացող փողոցներն այսօր արդեն անցել են շուրջօրյայի, իսկ ՕԿՋ-ից սնուցվող տարածքները՝ 6-7 ժամյա ռեժիմի, ինչը նույնպես զգալի առաջընթաց է։ Ավելին, չնայած ձեռքբերումներին, ջրամատակարարման հետագա բարելավմանն ուղղված աշխատանքները Փարաքարում ընթացիկ տարում նախատեսվում է շարունակել:
[b]Վեոլիա Ջուր ՓԲԸ
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
944 դիտում
18:50 17-11-2015
Քննարկվել են Հայաստանի ոռոգման համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքները
4976 դիտում
22:32 20-07-2017
Էջմիածնում ջրամատակարարման բնականոն ընթացքը կվերականգնվի վաղն առավոտյան. «Վեոլիա Ջուր»
8118 դիտում
18:44 26-06-2018
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պարզաբանումը Արարատի մարզի մի շարք գյուղերի ջրամատակարարման վերաբերյալ
Այս բաժնից
709 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
613 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
520 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին