211652_close_icon
views-count2203 դիտում article-date 17:36 20-05-2026

Հերթական աղմկահարույց միջադեպը՝ Փարաքարում․ վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել է 30-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնասվածքներ պատճառելով. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. կասկածյալները Փարաքարում բնակվող հայրն ու 2 որդիներն են

Մայիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այդ օրը ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում սուր կտրող-ծակող առարկայից հարվածներ ստացած տղամարդ է տեղափոխվել «Էջմիածին» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել մարզի քրեական ոստիկանները՝ քրեական վարչության պետ Երվանդ Նիկոյանի, վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ 

Տեղում բժիշկները քրեական ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում և վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Արմավիրի մարզի քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը Փարաքարի բնակիչ 30-ամյա Գարիկ Աղայանն է։

Քրեական ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 20:10-ի սահմաններում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի Րաֆֆու փողոցի 41 հասցեի հարևանությամբ բնակվող 21-ամյա Գարի Կշտաևի և հիվանդանոց տեղափոխված Գ. Աղայանի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գ. Կշտաևն իր մոտ եղած դանակով մի քանի հարվածներ է հասցրել Գ. Աղայանի մարմնի տարբեր մասերին։ 

Քրեական ոստիկանները պարզել են նաև, որ վիճաբանությանը մասնակցություն են ունեցել նաև Գ. Կշտաևի հայրը՝ Արմավիրի մարզի բնակիչ 47-ամյա Արմեն Կշտաևը, Գ. Կշտաևի եղբայրը՝ Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Համիկ Կշտաևը։ Նշված անձինք քրեական ոստիկանների օպերատիվ տեղեկություններով հայտնաբերել և ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով մարմնական վնասվածք հասցնելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր