ԵՄ-ում առաջարկել են օֆշորների «սև ցուցակից» հանել 8 երկրների անունները
Եվրամիությունը առաջարկել է հանել ֆինանսական թափանցիկության և հարկային կոռուպցիայի դեմ պայքարում ԵՄ-ի սահմանած չափանիշներին չհամապատասխանող երկրների ցուցակից Պանաման, Հարավային Կորեան. Միացյալ Արաբական Էմիրությունները, Բարբադոսը, Գրանադան, Մակաոն, Մոնղոլիան և Թունիսը։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Վերջինի տվյալներով՝ հարցը քննարկվելու է հունվարի 17-ին ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների մակարդակով նիստում։
Իսկ վերջնական որոշումը կկայացվի հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք ԵՄ երկրների ֆինանսների նախարարների մակարդակով հանդիպմանը։
Հիշեցնենք, որ 17 օֆշորներից կազմված ցանկը հաստատվել է 2017 թվականի դեկտեմբերին, անդամ պետությունների ֆինանսների նախարարների կողմից։
.