3477 դիտում
10:04 16-01-2018
Դեկտեմբերին բանջարեղենի շուկայում գնաճը 25,1% է կազմել. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «2017 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 1,5% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3,6% գնաճով: Այս մասին «Փաստ»–ը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից:
Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նշված ժամանակահատվածում աճել են 3,2%–ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0,1%–ով, իսկ ծառայությունների սակագները՝ 0,1%–ով:
2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 3,6% գնաճ, ինչին մեծապես նպաստել է մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 4,3% և 25,1% գնաճը: Բանջարեղենի շուկայում 2017 թ. դեկտեմբերին 2016 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 8,2%, իսկ 2017 թ. նոյեմբերի համեմատ` 25,1% գնաճ:
Դիտարկված բոլոր քաղաքներում դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բանջարեղենի գներն աճել են 21,9–36,2%–ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում: Մայրաքաղաքում բանջարեղենի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 21,9%–ով:
Մրգի դեպքում 2017 թ. դեկտեմբերին նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 0,9%, իսկ 2017 թ. նոյեմբերի համեմատ`4,3% գնաճ: ԱՎԾ–ի դիտարկմամբ՝ մրգի գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գյումրիում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 4,1%–ով:
2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բանջարեղենի և մրգի ընդհանուր գնաճը կազմել է 17,2%:
Վիճակագրության համաձայն՝ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2017 թ. դեկտեմբերին 2016 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 7%, իսկ 2017 թ. նոյեմբերի համեմատ` 2,6% գնաճ, ինչին մեծապես նպաստել է ձվի 7,3% գնաճը ( հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ձվի ընդհանուր գնաճը կազմել է 19,4%):
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում գրանցվել է 1,5–4,3% գնաճ: Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Կապանում, իսկ Երևանում գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 2,4%–ով:
Մսամթերքի ապրանքախմբում գնաճը 1,3% է կազմել: 2017 թ. դեկտեմբերին 2016 թ. դեկտեմբերի համեմատ մսամթերքի շուկայում թանկացումները 11% են կազմել:
2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մսամթերքի գները բոլոր քաղաքներում աճել են 0,4–3,8%–ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Եղեգնաձորում: Մայրաքաղաքում մսամթերքի գների ընդհանուր մակարդակն աճել է 0,8%–ով:
Նախորդ տարվա վերջին գրանցվել է նաև հրուշակեղենի 0,1% գնաճ:
ԱՎԾ–ի փոխանցմամբ՝ ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Շաքարավազը չի թանկացել: Այս ապրանքատեսակի դեպքում 2017 թ. դեկտեմբերին 2016 թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 6%, իսկ 2017 թ. նոյեմբերի համեմատ՝ 0,5% գնանկում:
Դիտարկված 9 քաղաքներում 2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է շաքարի և շաքարավազի 1,7–0,3% գնանկում, մեկում՝ 0,3% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում շաքարի և շաքարավազի գները նվազել են 0,3%–ով:
Ձկնամթերքը ևս թանկացել է: 2017 թ. դեկտեմբերին 2016 թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 24,8% գնաճ, իսկ նոյեմբերի համեմատ` 0,3% գնանկում:
Հանրապետության 3 քաղաքներում 2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ձկնամթերքի գները նվազել են 2,1–0,2%–ով (մայրաքաղաքում ձկնամթերքի գների մակարդակը նվազել է 0,7%–ով), 7–ում արձանագրվել է 0,1–1,6% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Սուրճը, թեյը և կակաոն էժանացել են: Ոչ ալկոհոլային խմիչքների գները նույնպես նվազել են: Այստեղ 0,5% է գանանկում եղել: Հացաբուլկեղենը և ձավարեղենը նույնպես էժանացած ապրանքների ցանկում են: Այս ապրանքատեսակներում 0,4%–ով գների նվազում է տեղի ունեցել: Իսկ յուղերի և ճարպերի ապրանքախմբերում գնանկումը 0,2% է կազմել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2586 դիտում
23:28 04-09-2019
Սպառողական շուկայում օգոստոս ամսին 12-ամսյա գնաճը կազմել է 0.6%
2157 դիտում
10:56 06-09-2019
2019թ. հուլիսին գնաճը կազմել է 2,8%, հացը թանկացել է 5,5%-ով, միսը՝ 3,1%-ով, թռչնամիսը՝ 13,6%-ով. «Փաստ»
4680 դիտում
09:41 27-01-2018
Վառելիքի շուկայում գնաճը կարող է մի շարք ապրանքատեսակների թանկացման պատճառ դառնալ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը