211652_close_icon

Ռուսաստանյան դպրոցներից մեկի վրա հարձակում է կատարվել. դանակահարվել է 11 երեխա և 1 ուսուցչուհի

views-count16639 դիտում article-date 12:39 15-01-2018
ՌԴ Պերմի Մոտովիլիխինսկի թաղամասում գործող դպրոցի վրա իրականացված հարձակման հետևանքով 11 անչափահաս երեխա և 1 ուսուցչուհի դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։ Պերմի մարզի տարածքային անվտանգության նախարարության մամուլի քարտուղար Ելենա Դուբինինայի խոսքով՝ 2 անհայտ անձինք, դիմակավորված, մտել են դպրոցի շենք, Թիվ 127 դպրոց են մեկնել Պերմի մարզպետ Մաքսիմ Ռեշետնիկովը և տարածքային անվտանգության նախարարության ներկայացուցիչներ։ Տեղում աշխատում են բժիշկներն ու ոստիկանները։ Պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները։

Նմանատիպ նյութեր