Չեչնիայում զինված հարձակում է կատարվել զորամասերից մեկի վրա. կան զոհեր ու վիրավորներ
Չեչնիայում զինված խմբավորման գրոհայինները հարձակում են իրականացրել այդ երկրի Նաուրիի շրջանում տեղակայված Ռոսգվարդիայի զորամասի վրա, ինչի հետևանքով կան զոհր և վիրավորներ։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ՌԴ Հակաահաբեկչական կոմիտեին։
Դեպքը տեղի է ունեցել այս գիշեր, տեղի ժամանակով ժամը 02։30-ի սահմաններում։ 6 անձից բաղկացած մի խումբ ներխուժել է զորամաս, տեղի են ունեցել բախումներ զինծառայողների ու ահաբեկիչների միջև, տեղի է ունեցել փոխհրաձգություն։
Ավելի ուշ ահաբեկիչներից 2 սպանվածների վրա հայտնաբերել են մահապարտի գոտիներ։
Սպանվել են նաև զինծառայողներ։