5109 դիտում
21:32 14-01-2018
Ռոբերտ Հովհաննիսյանը միանձնյա գլխավորում է տղամարդկանց առաջնության աղյուսակը
Երեկ տեղի ունեցան Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների երկրորդ տուրի պարտիաները:
Տղամարդկանց մրցաշարի տուրի կենտրոնական պարտիայում Ռոբերտ Հովհաննիսյանը սև խաղաքարերով առավելության հասավ Տիգրան Լ. Պետրոսյանի նկատմամբ և, 2 հնարավորից իր ակտիվում գրանցելով 2 միավոր, սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը: Սև խաղաքարերով հանդես եկող Արման Փաշիկյանն ուժեղ գտնվեց Զավեն Անդրիասյանից և վաստակած 1.5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում: 2-րդ տուրում հաղթանակ տոնեց նաև իր առաջին հանդիպումն անցկացնող Տիգրան Հարությունյանը:
Հարությունյանը 1 հնարավորից ունի 1 միավոր: Մեկական միավոր ունեն նաև Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Մանուէլ Պետրոսյանը և Կարեն Գրիգորյանը:
Կանանց մրցաշարի տուրի կենտրոնական պարտիայում Մարիա Կուրսովան սև խաղաքարերով վստահ հաղթանակ տոնեց Մարիա Գևորգյանի նկատմամբ:
Մրցաշարում 2-րդ հաղթանակը տոնեց Աննա Սարգսյանը: Իրենց պարտիաները հաղթանակով ավարտեցին նաև Լիլիթ Գալոյանը ու Նարե Առաքելյանը:
2-րդ տուրից հետո Մարիա Կուրսովան և Աննա Սարգսյանը 2-ական միավորով գլխավորում են աղյուսակը: Լիլիթ Գալոյանն ու Նարե Առաքելյանը 1.5-ական միավորով կիսում են 3-4-րդ հորիզոնականները:
Նմանատիպ նյութեր
8716 դիտում
21:50 15-05-2017
Դին Լիժենը միանձնյա գլխավորում է ՖԻԴԵ-ի Մոսկվայի «Գրան պրի» մրցաշարի աղյուսակը
6882 դիտում
16:08 20-11-2017
ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորում է աղյուսակը
Այս բաժնից
2515 դիտում
13:25 25-01-2025
Համահայկական 2-րդ ձմեռային խաղերը կկայանան փետրվարի 1-7-ը Ջերմուկում
2569 դիտում
11:36 25-01-2025
Ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ
2929 դիտում
20:35 23-01-2025
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Հայաստանի շախմատի եռակի չեմպիոն