6867 դիտում
16:08 20-11-2017
ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորում է աղյուսակը
Պալմա դե Մալյորկայում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» խաղարկության եզրափակիչ փուլում կայացավ 4-րդ տուրը, որում Լևոն Արոնյանը գեղեցիկ ոճով [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/19/1082607/]հաղթանակ տոնեց[/url] Անիշ Գիրիի նկատմամբ:
Հաղթանակի շնորհիվ Արոնյանն իր ակտիվում գրանցեց 3 միավոր և սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը: 6 շախմատիստ՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Դին Լիժենը, Պյոտր Սվիդլերը, Պենտալա Հարիկրիշնան և Դմիտրի Յակովենկոն, վաստակել են 2.5-ական միավոր և կիսում են 2-7-րդ հորիզոնականները: Այսօր կայանալիք 5-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Դին Լիժենը:
Խաղային օրերն են նոյեմբերի 16–20–ը և 22-25–ը: Նոյեմբերի 21-ը հանգստյան օր է: Պարտիաների մեկնարկը Երևանի ժամանակով 17:00-ին:
«Գրան պրի»ի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:
3 փուլից հետո ընդհանուր հաշվարկը գլխավորում է 340 միավոր վաստակած Շահրիյար Մամեդյարովը, 336,4 միավորով Ալեքսանդր Գրիշչուկը երկրորդ հորիզոնականում է: Այս շախմատիստները արդեն ավարտել են իրենց ելույթները «Գրան Պրի»-ի խաղարկությունում: Թեյմուր Ռաջաբովը (241,4) 3-րդ տեղում է, Դին Լիժենը (240)՝ 4-րդ, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը (211.4)՝ եզրափակում է լավագույն հնգյակը:
Այժմ հայտնի է հավակնորդների մրցաշարի 4 մասնակցի անուն՝ Լևոն Արոնյան, Դին Լիժեն, Սերգեյ Կարյակին և Վլադիմիր Կրամնիկ:
Նմանատիպ նյութեր
6140 դիտում
13:55 21-11-2017
ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լևոն Արոնյանը շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը
8698 դիտում
21:50 15-05-2017
Դին Լիժենը միանձնյա գլխավորում է ՖԻԴԵ-ի Մոսկվայի «Գրան պրի» մրցաշարի աղյուսակը
6945 դիտում
16:24 24-11-2017
ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լևոն Արոնյանը պահպանում է միանձնյա առաջատարի դիրքը
Այս բաժնից
3205 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3013 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»
3469 դիտում
21:41 10-01-2025
Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները