Դահուկավազք. Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը շանս չտվեցին մրցակիցներին. ՖՈՏՈՇԱՐՔ
Հունվարի 12-14-ն Աշոցքում կայացավ դահուկավազքի Հայաստանի բաց առաջնությունը: Տղամարդիկ մրցեցին 10 կմ ազատ ոճ, 10 կմ դասական ոճ և սպրինտ մրցաձևերում, իսկ կանայք՝ 5 կմ ազատ ոճում, 5 կմ դասական ոճում և սպրինտում:
Տղամարդկանց պայքարում հավասարը չունեցավ Միքայել Միքայելյանը: Նա առաջին հորիզոնականը զբաղեցրեց բոլոր մրցաձևերում: Կանանց պայքարում առաջատարը Կատյա Գալստյանն էր: Նա նույնպես երեք ոսկե մեդալ նվաճեց:
Սա 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերից առաջ վերջին վարկանիշային մրցաշարն էր հայ դահուկավազորդների համար: Միքայել Միքայելյանը բարելավեց իր արդյունքը: Նա Փհենչհան-2018-ում Հայաստանի ամենահավանական թեկնածուն է:
Մեր առաջատար դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը դեռ չի ապաքինվել ծնկի վնասվածքից և ստիպված էր բաց թողնել նաև Հայաստանի առաջնությունը: Վնասվածքի պատճառով վերջին շրջանում վարկանիշային մրցաշարեր բաց թողնելու արդյունքում Սերգեյը զիջել է դիրքը դասակարգման աղյուսակում: