211652_close_icon

ԵՄ-ը գնահատական է տալու Իրանի հետ միջուկային գործարքի մասին Դոնալդ Թրամփի հայտարարությանը

views-count9664 դիտում article-date 16:28 13-01-2018
Եվրամիությունը գնահատելու է Իրանի հետ նքված միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։ Այդ մասին նշված է ԵՄ եվրոպական արտաքին քաղաքական հարցերով ծառայության տարածած հայտարարության մեջ։ Նշվում է, որ ԵՄ երկրները հայտարարել են, որ պատրաստվում են համակարգել իրենց գործողությունները, որպեսզի գնահատական տան Թրամփի հայտարարությանը, սակայն հավելել են, որ ամեն դեպքում հավատարիմ են մնալու համապարփակ գործողությունների համաձայնագրին։ Հիշեցնենք, որ Թրամփը մի քանի անգամ հայտարարել է, որ ԱՄՆժն դուրս է գալու նշված գործարքից, քանի որ, իր համոզմամբ, դա խայտառակ գործարք է։

Նմանատիպ նյութեր