5037 դիտում
19:13 12-01-2018
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվել է նոր ստորաբաժանում
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կենտրոնական ապարատում 2018թ. հունվարի 6-ից ստեղծվել է նոր ստորաբաժանում՝ խաղաղապահ դասակ, որը ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի կազմում կմասնակցի ՀՀ խաղաղապահ առաքելություններին: Խաղաղապահ դասակը կազմված է հետաքննչական, զինավտոտեսչության և պարետային ծառայության խմբերից:
Նորաստեղծ խաղաղապահ դասակը համալրելու նպատակով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտարարում է մրցույթ: Համալրման համար առաջնահերթությունը կտրվի համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող, երկու և ավել օտար լեզուների տիրապետող և պարտադիր զինվորական ծառայություն անցած մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիներին:
Դասակում ընդգրկված յուրաքանչյուր ոք հնարավորություն կստանա կայուն և բարձր վարձատրությանը զուգահեռ անցնել համապատասխան վերապատրաստում, ինչպես նաև առաքելությունների իրականացման, փորձի փոխանակման միջոցով ամրապնդել ու զարգացնել մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք ինքնակենսագրությունը (CV) կարող են ներկայացնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն (հասցե` ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող., 18/10 շենք):
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 42-94-93 հեռախոսահամարով:
Նմանատիպ նյութեր
4042 դիտում
20:10 18-10-2019
ՀՀ զինված ուժերում ստեղծվել է կին զինծառայողների խնդիրներն ուսումնասիրող նոր ստորաբաժանում
11090 դիտում
10:56 16-06-2014
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակումներ են արվել ոստիկանության քննչական ապարատում
70624 դիտում
15:17 19-01-2018
Ոստիկանության Կենտրոնական բաժինը ճանաչվել է 2017 թվականի Երևան քաղաքի լավագույն ստորաբաժանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1234 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1054 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
868 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել