Պուտինը կրճատումներ է արել ՆԳՆ կենտրոնական ապարատում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ՆԳ նախարարության կենտրոնական ապարատումկրճատումներ կատարելու մասին։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հրամանագիրը հրապարակվել է Իրավական տեղեկատվական պաշտոնական պորտալում։ Այսպիսով, աշխատանքից հեռացվել է 761 մարդ;
Հրամանագիրը ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 1-ից։ Պարզաբանում չի արվում, թե ինչի հետ են կապված կադրային փոփոխությունները ՌԴ ՆԳՆ-ում։