211652_close_icon
views-count11078 դիտում article-date 10:56 16-06-2014

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակումներ են արվել ոստիկանության քննչական ապարատում

Շաբաթ՝ հունիսի 14-ին, ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանապետի հրամանով Սաշիկ Սարդարյանը ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի պետի պաշտոնից՝ թոշակի անցնելու կապակցությամբ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի պետի տեղակալ Սարգիս Համբարձումյանը ազատվել է նշված պաշտոնից և նշանակվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի պետ: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Արսեն Վարդանյանը նշանակվել է ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի պետի տեղակալ՝ ազատվելով ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնից: Մեկ այլ հրամանով Աշոտ Կոստանյանը ազատվել է Վայոց Ձորի մարզի Վայքի քննչական բաժանմունքի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի քննչական բաժնի պետ, իսկ Մաշտոցի քննչական բաժնի պետ Աշոտ Աբովյանը թոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից; Մեկ այլ հրամանով՝ Արծրուն Առաքելյանը նշանակվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի քննչական բաժնի պետ, իսկ նախկին պետ Թաթուլ Շուշանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Թ. Շուշանյանը աշխատանքի է անցել հատուկ քննչական ծառայությունում: Մեկ այլ հրամանով՝ ոստիկանության գնդապետ Գագիկ Մինասյանն ազատվել է ոստիկանության կադրերի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության աշխատակազմի ղեկավար, իսկ կադրերի պետ է նշանակվել ոստիկանության կադրերի պետի տեղակալ Քոչարյանը:

Նմանատիպ նյութեր