«Ռեալը» պատրաստվում է 400 մլն եվրո առաջարկել ՊՍԺ-ին՝ Նեյմարի համար
«Ռեալը» հաստատակամ է ապագայում ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին: Բրազիլացին դարձել է մադրիդյան ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակը: Նշվում է, որ Նեյմարի տեղափոխությունը «Ռեալի» վրա կարժենա 400 մլն եվրո:
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելայֆին մտադիր չէ վաճառել Նեյմարին: Սակայն «Ռեալի» կազմում կան մի շարք խաղացողներ, որոնք կարող են հետաքրքրել փարիզյան ակումբը, այդ թվում՝ Կրիշտիանու Ռոնալդուն:
«Ռեալում» ենթադրում են, որ Նեյմարի տրանսֆերը իրականացնելը շատ բարդ կլինի ձևակերպել, սակայն հույս ունեն դա անել մինչև 2019 թվականի ամառը:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանից առաջ Նեյմարը 222 մլն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» տեղափոխվեց ՊՍԺ: