ՊՍԺ-ն պատրաստ է «Բարսելոնային» Նեյմարի համար վճարել 193 մլն եվրո
ՊՍԺ-ն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ որոշել է ամեն գնով ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին:
«Բարսելոնան» մտադիր չէ վաճառել խաղացողին և ցանկանում է երկարաձգել պայմանագիրը նրա հետ, որն ավարտվում է 2018 թվականին: Սակայն ՊՍԺ-ն պատրաստ է վճարել Նեյմարի հրաժարագինը, որը կազմում է 193 մլն եվրո: Այդ գումարը պետք է վճարվի մի քանի տարվա ընթացքում, որպեսզի թիմը ֆինանսական ֆեյր-փլեյի խնդիրներ չունենա:
Բացի այդ, փարիզյան ակումբը մտադիր է բրազիլացուն տարեկան 20 մլն եվրո աշխատավարձ առաջարկել, 5 միլիոնով ավել է այս ամռանը ՊՍԺ-ից հեռացող Զլաթան Իբրահիմովիչի աշխատավարձից: «Բարսելոնայում» Նեյմարի աշխատավարձը կազմում է տարեկան 14,5 մլն եվրո:
Նշենք, որ Նեյմարի գործակալ Վագներ Ռիբեյրոն հայտնել է, թե խաղացողին Փարիզը շատ է դուր գալիս: