211652_close_icon
views-count30648 դիտում article-date 12:00 12-01-2018

Սահմանամերձ Նոյեմբերյանի սահմանապահ գյուղերի առյուծ տղաները նույնպես մեկնեցին ծառայության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 11-ին, Նոյեմբերյանի զինկոմիսարիատից դեպի Հայոց բանակ ծառայության մեկնեցին 27 զինակոչիկներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նորակոչիկները համապատասխան բուժզննում անցնելուց հետո, համայնքների վարչական ղեկավարների կողմից ստացան նվերներ և մեծ ոգևորությամբ երգի ու պարի ներքո մեկնեցին ծառայության: Զինակոչիկներին ճանապարհելու էին եկել հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ: Բանակ մեկնող առյուծ տղաներին ողջունեց և բարի ու անփորձանք ծառայություն մաղթեց Նոյեմբերյանի զինկոմ Կամո Հարությունյանը: Ելույթ ունեցան նաևԿողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավարի օգնական Արմեն Ամիրաղյանը, ով անփորձանք ծառայություն մաղթելուց բացի զորակոչիկներին հորդորեց միշտ հիշել, որ իրենց թիկունքում հայրական օջախներն են, իրենց ընտանիքները և ծառայության ընթացքում լինեն զգոն և աչալուրջ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 289+
289+

Նմանատիպ նյութեր