Սահմանապահ Նոյեմբերյանի զինակոչիկները մեկնեցին ծառայության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Տոնական տրամադրություն, երգ ու պար, և միևնույն ժամանակ հպարտության ու հուզմունքի պահեր էին Նոյեմբերյանի տարածքային զինկոմիսարիատի բակում: 
Զինկոմիսարիատից այսօր՝ դեկտեմբերի 24-ին, դեպի հայրենիքի սահմաններն իրենց զինվորական պարտքը տալու մեկնեցին թվով 15 զինակոչիկներ, որոնց շարքերում էին երիտասարդներ՝ սահմանապահ Բերդավան, Դովեղ, Ոսկեվան և Կոթի բնակավայրերից, երիտասարդներ, ովքեր դեռևս մանուկ հասակից տեղյակ են, թե ինչ է նշանակում սահման, թե ինչ է նշանակում կրակոց և գիտեն, թե որտեղից է սկսվում Հայաստանը:
Զինակոչիկներին բարի ու անփորձանք ծառայություն մաղթեցին Տավուշի մարզի զինվորական կոմիսարի տեղակալ Մ. Ասատրյանը, Նոյեմբերյանի բաժնի պետ Ա. Զուրաբյանը, համայնքների վարչական ղեկավարներ:
Լուսանկարները Սմբատ Պետրոսյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

