«Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին» քննարկում են Սանչեսին Ագուերոյի հետ փոխանակելու հարցը
«Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին» կարող են իրականացնել ԱՊԼ-ում ամենաաղմկոտ փոխանակումներից մեկը: Լոնդոնյան ակումբը քննարկում է իր հարձակվող Ալեքսիս Սանչիսին «Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի հետ փոխանակելու հարցը:
Ալեքսիսը «Արսենալի» հետ ընդամեենը մեկ տարվա պայանագիր ունի և ցանկանում է արդեն այս ամռանը լքել թիմը, իսկ Ագուերոյի դիրքերը Գվարդիոլայի օրոք զգալիորեն թուլացել են:
Երկու խաղացողին էլ բազմաթիվ թիմեր են հավակնում, սակայն «Արսենալն» ու «Սիթին» կարող են իրենց խնդիրները լուծել փոխանակման տարբերակով:
Այդ դեպքում երկու թիմն էլ պրոբլեմատիկ խաղացողներից կզրկվեն, սակայն տրանսֆերային շուկայում թոփ-ֆուտբոլիստ գտնելու գլխացավանքից էլ կազատվեն:
Նշենք, որ ՊՍԺ-ն իիր հերթին Ագուերոյի համար պատրաստ է վճարել 60 մլն ֆունտ: