Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 10-ին, կազմել է 484.75 դրամ, որը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.16 դրամով։ Այս մասին են վկայում կենտրոնական բանկի տվյալները։
Միևնույն ժամանակ, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.51 դրամ՝ աճելով 0.02 դրամով։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 578.65 դրամ՝ նվազելով 0.24 դրամով։