211652_close_icon
views-count3845 դիտում article-date 16:30 08-12-2015

Սիրիայի ափերին է մոտենում թևավոր հրթիռներով հագեցած ռուսական ստորջրյա նավ. աղբյուր

Միջերկրական ծովի արևելյան հատվածում գտնվող ռուսական «Դոնի Ռոստով» ստորջրյա նավը ուղղություն է վերցրել դեպի Սիրիայի ափերը: Այդ մասին Interfax գործակալությանը հայտնել է իրազեկ աղբյուրը: Նրա խոսքով՝ նավը հագեցած է «Калибр-ПЛ» թևավոր հրթռներով, որի անալոգային տեսակները կիրառվել են ՌԴ Կասպյան նավատորմի կողմից՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Ստորջրյա նավի գտնվելու մասին պաշտոնական որևէ տեղեկություն առայժմ չկա:

Նմանատիպ նյութեր