12964 դիտում
15:14 08-01-2018
Շփման գծում վիրավորվածներից մեկը լեյտենանտ է, մյուսը՝ վարորդ. ՔԿ
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Վաչե Նվերի Չիլինգարյանի [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/08/1086252/]սպանության [/url]դեպքի առթիվ, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
2018 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ձախ թիկնային շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վաչե Նվերի Չիլինգարյանը:
Նկատելով կատարվածը՝ զինծառայողին օգնության են շտապել նախ ավագ լեյտենանտ Ե.Մուսինյանը, ապա՝ պայմանագրային զինծառայող, վարորդ Դ.Վանյանը, ովքեր ևս հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով ստացել են հրազենային վիրավորումներ: Վերջիններս տեղափոխվել են զինհոսպիտալ. նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ նյութեր
1600 դիտում
14:55 28-04-2014
10 վարորդ` ոչ սթափ վիճակում, 4 վարորդ երթևեկության ընթացքում ծխել է, 45 վարորդ փաստաթղթեր չի ներկայացրել
24414 դիտում
22:19 21-05-2014
Վերնիսաժի հարևանությամբ հնչած կրակոցներից վիրավորվածներից մեկը ցանկանում է դառնալ «օրենքով գող»
3192 դիտում
15:23 27-01-2014
Շփման գծում ադրբեջանցի լեյտենանտ է սպանվել
Այս բաժնից
685 դիտում
15:41 07-01-2025
Քննարկեցինք հանրային կառավարման բարեփոխումների ընթացիկ վիճակը. Փաշինյան
697 դիտում
15:05 07-01-2025
Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն ՀՀ սահմանի մասին. Սուրեն Թովմասյան