211652_close_icon
views-count24180 դիտում article-date 22:19 21-05-2014

Վերնիսաժի հարևանությամբ հնչած կրակոցներից վիրավորվածներից մեկը ցանկանում է դառնալ «օրենքով գող»

[b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով Երևանում օրերս հնչած աղմկահարույց կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 2-ը՝ 30-ամյա Վալերի Հովհաննիսյանն ու Նորայր Հարությունյանը գտնվում են ոստիկանների հսկողության տակ, քանի որ կան կասկածներ, ինչպես նաև քրեական գործում կան ականատեսների կողմից տրված վկայություններ, որ վերջիններս ակտիվ մասնակցություն են ունեցել դեպքին, ովքեր հրահրել են վիճաբանությունը, որից հետո էլ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան, 29-ամյա Գոռ Առաքելյանն իր մոտ պահվող «Մակարով» տեսակի ապօրինի ատրճանակից կրակոցներ է արձակել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս ավելի շատ լինում են Ռուսաստանում, իսկ Ն. Հարությունյանը հայտնի է Նորսո մականվամբ, իսկ Վալերին հարուստ է քրեական անցյալով և ուզում է Նորսոի միջոցով «օրենքով գող» կարգվի: Ու եթե հիմա վերջիններս ցուցմունքներ տան, ապա հանցագործ աշխարհը դա նրանց չի ների: Այսօր՝ մայիսի 21-ին, Հայաստանում մեծ ճանաչում ունեցող մի քանի մանկական բժիշկներ հետազոտել են Գ. Առաքելյանի մանկահասակ երեխային ու հիմա նա գտնվում է մանկական հոգեբանի և լոգոպեդի հսկողության տակ, քանի որ երեխան վախից համրացել է: Իսկ դեպքի վայրում առաջինը վիրավորներին բժշկական օգնություն են ցուցաբերել Վերնիսաժի հարևանությամբ գործող Վարդանանց նորարարական բժշկության կենտրոնի բժշկական անձնակազմից Անուշ Մելիքսեթյանը, Մելանյա Գրիգորյանը և Քրիստինե Հարությունյանը: Ինչպես ավելի վաղ դատարանից [url=https://shamshyan.com/hy/article/14930/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր բերվել Երևան քաղաքի Քաջազնունի փողոցի բնակիչ 29-ամյա Գոռ Առաքելյանը: Դատարանից ֆոտոլրագրող հայտնել էր, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնի քննիչ Աշոտ Մինասյանը միջնորդել էր նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց Գ. Առաքելյանին 2-ամսյա կալանքի վերցնի: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր