Շփման գծում ադրբեջանցի լեյտենանտ է սպանվել
Ադրբեջանի պաշտպանության մամլո ծառայությունը հայտնել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հերթական կորուստի մասին:
Ադրբեջանի ՊՆի պնդմամբ՝ ադրբեջանական բանակի սպա, լեյտենանտ Սաբուխի Ռուստամ օղլու Ազիզովը հայ դիպուկահարի կրակոցից սպանվել է ճակատային գծում՝ Աղդամի շրջանում: Վերջինս զորակոչվել էր բանակ Շիրվանից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանը ունեցավ ևս 1 բարձրաստիճան զինվորականի կորուստ (կապիտան Ալնուր Ջաֆարով):