«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պարզաբանել է, թե ինչու է Անգլիայի Գավաթի խաղարկության 3-րդ փուլում՝ «Դերբի Քաունթիի» հետ խաղի (2:0) ընդմիջմանը փոխարինել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Մխիթարյանին փոխարինելը արդարացի չէր. այդ մասին ես նրան ասացի ընդմիջմանը: Ինձ իմ արածը դուր չեկավ:
Հենրիխը արժանի չէր դրան: Նա լավ էր խաղում: Նա մի քանի փոխանցում կատարելիս սխալվեց, սակայն լավ էր գործում թիմին արագություն էր հաղորդում:
Ես զգում էի, որ Ռեշֆորդը չի խփի, որոշեցի Լուկակին մտցնել, այդ իսկ պատճառով ստիպված էի զոհաբերել այլ խաղացողի:
Միկին հենց այն խաղացողն էր, որին զոհաբերեցի, սակայն սովորաբար ես այդպես չեմ վարվում: Այս անգամ այդպես արեցի ու Մխիթարյանից ներողություն խնդրեցի այլ մարդկանց աչքի առջև, քանի որ նա դրան արժանի չէր», ասել է Մոուրինյոն: