211652_close_icon
views-count28892 դիտում article-date 20:48 06-01-2018

NASA-ն հրապարակել է երկրի վրա ջերմաստիճանի անոմալիաների քարտեզը

ԱՄՆ դաշնային կառավարությանը պատկանող Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ [url=https://earthobservatory.nasa.gov/IOTD/view.php?id=91517]NASA[/url]-ն հրապարակել է մոլորակի վրա ջերմաստիճանի անոմալիաների քարտեզը: NASA-ի քարտեզում կարմիրով նշված տարածքներում ջերմաստիճանը միջինից բարձր է, իսկ կապույտով նշվածներում` ցածր: Սպիտակները նշում են այն վայրերը, որտեղ ջերմաստիճանը համապատասխանում է նորմերին: Դիտարկումները հավաքվել են NASA-ի արբանյակի վրա, որպես սպեկտրիարդոմետր, ուլտրաձայնային ռեզոնանսային պատկերով (MODIS): Գիտնականները նշում են, որ սարքը տվյալները հավաքում է երկրի մակերեսի ջերմաստիճանի մասին, այլ ոչ թե օդի ջերմաստիճանի: [img]http://st0.shamshyan.com/editor/0631115001515255645617664.jpg[/img] Դեկտեմբերի վերջն ու հունվարի սկիզբը զարմացրել են Կանադայի ու ԱՄՆ-ի բազմաթիվ շրջանների բնակիչներին արտասովոր ցուրտ եղանակի պատճառով, որն անցյալ տարիների համեմատ չափից ավել խիստ է եղել: Միաժամանակ ԱՄՆ-ի արևմուտքում, Ալյասկայում, Եվրոպայում և Ասիայում այս տարի նկատվում է համեմատավար մեղմ ձմեռ, որն ավելի շատ գարուն է հիշեցնում: Հիշեցնենք, որ անցնող շաբաթում արտասովոր ցուրտ եղանակի պատճառով Նյու Յորքում հայտարարվել է արտակարգ իրավիճակ, փակվել են քաղաքի բոլոր դպրոցները: Սաստիկ ցուրտն ու փոթորիկը կաթվածահար են արել նաև Տեխասից մինչև Մեն նահանգներ ընկած քաղաքների բնականոն կյանքը:

Նմանատիպ նյութեր