NASA-ն հրապարակել է Արեւի հզոր բռնկման կադրերը. տեսանյութ
Ամերիկյան NASA տիեզերական գործակալությունը հրապարակել է վերջերս Արեւի վրա տեղի ունեցած հզոր բռնկման կադրերը:
Բռնկման հետեւանքով մեծ քանակությամբ ռադիացիայի արտանետում է տեղի ունենում, ինչից հետո գոյանում են «ամպերի» պլազմաներ, որոնք էլ առաջացնում են մագնիսական փոթորիկներ:
Ռադիացիան Երկիր մոլորակի համար վտանգավոր չէ, քանի որ վերջինիս պաշտպանում է մթնոլորտային շերտը: Սակայն մագնիսական փոթորիկների հետեւանքով կարող են խափանվել հեռահաղորդակցության ծառայությունները: