9817 դիտում
13:48 06-01-2018
Իրանն ու ՌԴ քննադատել են ԱՄՆ–ին Իրանի ցույցերը «խիզախ մարդկանց հզոր ելույթ» անվանելու համար
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չարաշահում է խորհրդի մշտական անդամի իր լիազորությունները:
Ռուսաստանի ներկայացուցիչը նույնպես քննադատել է ԱՄՆ-ին Իրանի ցույցերի կապակցությամբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու համար, հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-42587358]BBC[/url]-ն:
«Այսօր, ցավոք, մենք հերթական անգամ ականատես ենք լինում, թե ինչպես է ԱՄՆ-ն չարաշահում Անվտանգության խորհրդի հարթակը: Ինչո՞ւ է ԱՄՆ-ն՝ Խորհրդի մշտական անդամը և ՄԱԿ-ի կանոնադրության հեղինակներից մեկը, հարված հասցնում Անվտանգության խորհրդի՝ միջազգային խաղաղության և անվտանգության պաշտպանության համար պատասխանատու գլխավոր մարմնի հեղինակությանը»,- հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
Իր ելույթում ամերիկացի ներկայացուցիչ Նիկի Հեյլին Իրանում բողոքի ցույցերն անվանել է «խիզախ մարդկանց հզոր ելույթ»:
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Խոշրոն ասել է, որ Թեհրանը «համոզիչ վկայություններ ունի», որ բողոքի ցույցերը «բեմադրվում են արտասահմանից»:
Ավելի վաղ Նիկի Հեյլին հայտարարել էր, որ «ցուցարարներին օտար ուժերի խամաճիկներ որակելու ոչ մի անազնիվ փորձ» չի խանգարի ԱՄՆ-ին ելույթ ունենալ:
Նմանատիպ նյութեր
2367 դիտում
21:42 08-06-2019
Լեհաստանի հավաքականի ավագին որակազրկել են՝ Իրանի ժողովրդին կեղտ անվանելու համար
15212 դիտում
14:35 02-01-2018
Մի քանի օրից բողոքի ցույցերը կդադարեն. Իրանի անվտանգության խորհուրդ
Այս բաժնից
478 դիտում
12:53 30-04-2024
Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ
394 դիտում
12:40 30-04-2024
ՀՀ դեսպանն ու Սարա Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հեռանկարները
493 դիտում
10:03 30-04-2024
Ինդոնեզիայում ժայթքել է Ռուանգ հրաբուխը