211652_close_icon
views-count15823 դիտում article-date 18:22 08-10-2020

Մանուկն ամուսնացած չէր, սակայն բոլորը գիտեին իր նվիրական երազանքի մասին՝ 4 որդի ունենալ, որոնք կլինեին հզոր հայրենիքի խիզախ զինվորներ. գործընկերը՝ նահատակված կամավորի մասին

Սեպտեմբերի 27-ից մինչ օրս, արդեն 12 օր ընթացող պատերազմում ադրբեջանաթուրքական հարձակումների հետևանքով նահատակված զինծառայողներից մեկը Մանուկ Թորոսյանն է՝ ծնված 1985 թվականին, որը պատերազմ էր գնացել որպես կամավոր: Մանուկ Թորոսյանը շուրջ 14 տարի աշխատում էր «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի «Կապ» մասնաճյուղում: [url=https://www.tert.am/am/news/2020/10/08/Artsakh/3416848?fbclid=IwAR06u3JopHt3OP5DMYUWCqeO-m9NDM_Gn0oJYMn2lg-14C7eyNwVmhFMdTk]Tert.am[/url]-ի հետ զրույցում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ-»-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը, խոսելով գործընկերոջ մասին, պատմում է, որ Մանուկը էությամբ զուսպ, հավասարակշիռ, ընկերասեր, մարդամոտ ու հայրենասեր տղա էր: Շատերից տարբերվում էր իր նիստուկացով, մտածելակերպով և հումորով. «Ժպտերես, կատակասեր պատրաստակամ ու լավատես Մանուկը միշտ հպարտանում էր մեր բանակով ու խիզախ զինվորով, սպայով ու գեներալով, համոզված էր, որ հենց նրանց շնորհիվ է, որ թշնամու ցանկացած հարձակում դատապարտված է լինելու ձախողման: Մանուկն ամուսնացած չէր , սակայն բոլորը գիտերն իր նվիրական երազանքի մասին՝ 4 որդի ունենալ, որոնք կլինեին հզոր հայրենիքի խիզախ զինվորներ, քանզի պատմության իսկական ու իրական կերտողները մեր զինծառայողներն են: Հավերժ փառք ձեզ հերոսներ, ննջեք խաղաղությամբ»,- նշեց Տաթևիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Նմանատիպ նյութեր