Լոնդոնում բնակվող 23-ամյա ռուս ուսանողուհին զարմացրել է տեղի ավտոսիրահարներին իր Lamborghini-ով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Լոնդոնում բնակվող 23-ամյա ռուս ուսանողուհին զարմացրել է տեղի ավտոսիրահարներին իր Lamborghini Huracan-ով, որը զարդարված է Սվարովսկի բյուրեղներով: Այս մասին հայտնում է Известия-ն:
Ամբողջությամբ թանկարժեք բյուրեղներով զարդարված շքեղ Lamborghini-ն Լոնդոնի ավտոսիրահարների ուշադրության կենտրոնում է հայտնվել, ովքեր լուսանկարվել են յուրահատուկ մեքենայի կողքին:
Lamborghini Huracan-ի սեփականատեր, Լոնդոնում բնակվող Դարյա Ռոդինովան տեղադրել է մեքենայի լուսանկարները և [url=https://www.instagram.com/p/BdAx6-GgkFN/]տեսանյութը[/url] Instagram-ում:
Լուսանկարներից մեկում երևում է, թե ինչպես են տեղի բնակիչները շրջապատել բացառիկ ավտոմեքենան:
Հուսով եմ, որ Նոր տարին նույնքան փայլուն կլինի, ինչպես իմ Lamborghini-ն,- Instagram-ում գրել է 23-ամյա ուսանողուհին:
Նշենք, որ մեքենայի վրա տեղադրվել է ավելի քան 1 մլն Սվարովսկի բյուրեղներ: