Կոպենհագենում գողացել են աշխարհի ամենաթանկ օղու շիշը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կոպենհագենի «Սրճարան 33» գիշերային ակումբից գողացել են 1,3 մլն դոլար արժողությամբ մեկ շիշ օղի: Այդ մասին հայտարարել է օբեյկտի տերը, կոլեկցիոներ Բրիան Ինգբերգը:
Նա պատմել է, որ գողը տարածքում ընդամենը 3 րոպե է մնացել, այսինքն՝ նրա նպատակը եղել է հենց վեց կիլոգրամանոց «Ռուսո-Բալտ» շիշը, որը պատրաստված էր ոսկուց և արծաթից: Այն համարվում էր աշխարհի ամենաթանկ օղու շիշը:
Գողության մեջ Ինգբերգը կասկածում է իր նախկին աշխատակցին, որը կարող էր ակումբի և սեյֆի բանալիների կրկնօրինակ պատրաստել:
Կոլեկցիոները նշել է, որ շիշը վեց ամիս առաջ վարձավճարով վերցրել է լատվիական «Dartz Motorz» ընկերությունից, որը զբաղվում է մեքենաների զրահապատմամբ: Ինգբերգը հայտնել է, որ անելանելիության մեջ է, քանի որ շիշը «իր հավաքածուի գոհարն» է եղել: Ընդհանուր առմամբ, դանիացին 1,2 հազար շիշ օղի ունի:
Ուշագրավ է, որ կորած թանկարժեք օղին «նկարահանվել» է «Քարտե տնակ» հայտնի սերիալում: