Կրակոցներ՝ Կոպենհագենում. կա զոհ
                        Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի սրճարաններից մեկում կրակոցներ են հնչել: Դեպքի ժամանակ սրճարանում խոսքի ազատության մասին քննարկում է եղել, որին մասնակցել է նկարիչ Լարս Վիլկսը: Նա հայտնի է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներով: 
Դեռեւս չկա պաշտոնական տեղեկություն, որ հարձակումն այդ փաստի հետ է կապված: Կրակոցների հետեւանքով մահացել է 1, վիրավորվել՝ 3 մարդ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

