Ալբերտը օղու շիշը նետելով, հարվածել է նախկին կնոջ գլխին եւ սպառնացել է սպանել
58-ամյա Ալբերտ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գտնվելով տանը, վիճաբանել է նախկին կնոջ` Քնարիկ Ասատրյանի հետ, որի ընթացքում ձեռքին եղած օղու շիշն ուղղելով վերջինիս գլխին, նրա հասցեին տվել է սպանության սպառնալիքներ՝ ասելով, որ կսպանի, կմորթի, որոնց արտահայտման ընթացքում դրսևորել է ագրեսիվ, վախեցնող, հարձակողական վարքագիծ,:
Մասնավորապես` սպառնալիքները հնչեցնելիս փոխվել են դեմքի միմիկաները, ձայնը դարձել է վճռական, կոնկրետ: Նշված սպառնալիքները որպես հոգեբանական հարկադրանքի ձև օգտագործելով` Քնարիկ Ասատրյանի մոտ առաջացել է տագնապի, վախի զգացումներ ու Ալբերտ Մարգարյանի կողմից տրված սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ է զգացել:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենգրքի 137 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քնության օրը: