85779 դիտում
12:18 03-01-2018
Արտակարգ դեպք Լոռու մարզում, Մեծ Պարնիի գյուղապետարանի շենքում պայթյուն է տեղի ունեցել. գյուղապետարանը վերածվել է ավերակների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 03:30-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում պայթյուն է տեղի ունեցել Մեծ Պարնիի գյուղապետարանի շենքում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Պայթյունի հետևանքով գյուղապետարանի շենքն ամբողջովին վերածվել է ավերակի և այն արդեն ոչ պիտանի է:
Ըստ նախնական տեղեկությունների, պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը: Պայթյունի հետևանքով փլուզվել են շենքի ներսի պատերը, վնասվել առաստաղը:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզի փրկարարական ջոկատը, ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի մասին տեղեկացվել է նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին և «Գազպրոմ» ընկերությանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9594 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին