62601 դիտում
17:11 02-01-2018
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են «06»-ն ու Chevrolet-ը. տարբեր ընտանիքի 6 անդամներ տեղափոխվել են հիվանդանոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում՝ Ռյա Թազա գյուղի վարչական տարածքում, բախվել են Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ՝ 49-ամյա Վարդան Ղևոնդյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 CM 024 համարանիշի և Երևան քաղաքի Ավանեսովի փակուղու բնակիչ՝ 47-ամյա Արմեն Ասրյանի վարած Chevrolet Aveo մակնիշի 22 ՍՏ 196 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Վ. Ղևոնդյանը, նրա ուղևորներ, Տավուշի մարզի Դեբեդավան գյուղի բնակիչ, 27-ամյա Արմեն Խուդյանը, 34-ամյա Նարինե Խուդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն, իսկ Chevrolet-ի վարորդ Ա. Ասրյանն ու նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Ավանեսովի նրբանցքի բնակիչներ, 25-ամյա Սերյոժա Ասրյանը և 48-ամյա Մեդիա Ասրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ծաղկահովիտի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արագածի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հ. Կարապետյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Գոռ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+