211652_close_icon
views-count35024 դիտում article-date 10:49 11-03-2023

Պայթյուն և փլուզում Ներքին Բազմաբերդ գյուղում․ ընտանիքի 3 անդամներ, այդ թվում՝ երեխա, տեղափոխվել են հիվանդանոցներ․ ժամանել են Արագածոտնի մարզի ոստիկանապետն ու Փրկարար Ծառայության վարչության պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ապա փլուզում, և կան վիրավորներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության խումբը՝ վարչության պետ Դմիտրի Պետրոսյանի, վաչության պետի տեղակալ Արտակ Շամիրյանի գլխավորությամբ։ 

Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը։ 

Օպերատիվորեն ժամանել ենՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության  Արագածոտնի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները, գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, հրամանատարի տեղակակ Գազազյանի,  վաշտի հրամանատար ՀարությունՊողոսյանի, գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են իրականացրել ավագ պարեկ Արմեն Զաքարյանն ու կրտսեր պարեկ Կարեն Ստեփանյանը։

Պարզվել է, որ 3 գազաբալոն, որոնք եղել են 3, 5 և 20 կգ-անոց, դեռևս անհայտ հանգամանքներում, պայթել են, ինչի հետևանքով 3 հոգի վնասվածքներ ու այրվածքներ են ստացել։ 

Օպերատիվորեն ժամանել է Թալինի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը՝ ովքեր 13-ամյա երեխային, 43-ամյա կնոջը և 54-ամյա տղամարդուն նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Թալին» բժշկական կենտրոն, որտեղից կնոջն ու երեխային այս պահին Թալինի հիվանդանոցի բժիշկները տեղափոխում են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները ընտանիքի անդամներ են։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր