211652_close_icon

Մելանյայի 4.000 դոլարանոց զգեստն ու 600 հյուրերը. ԱՄՆ նախագահի ընտանիքը նշել Ամանորը

views-count10432 դիտում article-date 14:19 01-01-2018
Երեկ համայն աշխարհի հետ Նոր տարին են նշել նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա բազմանդամ ընտանիքը, գրում է [url=http://www.dailymail.co.uk/news/article-5225637/The-Trumps-arrive-swanky-Mar-Lago-New-Years-Eve-bash.html]The Daily Mail[/url]-ը՝ մանրամասնելով, որ նրանք հավաքվել են «Մար ա Լագո» կոչվող շքեղ կալվածքում: Հատուկ այս առիթի համար 47-ամյա տիկին Թրամփը ընտրել է 4.000 դոլար արժողությամբ վարդագույն, փայլփլուն զգեստ: Այն հրաշալիորեն ընդգծել է նախկին մոդելի անթերի պահպաված կառուցվածքն ու կանացիությունը: Մինչդեռ 71-ամյա նախագահն ու նրա կրտսեր որդին՝ 11-ամյա Բերոն Թրամփը, նախապատվություն են տվել դասական կոստյումներին: Նախագահական ընտանիքին են միացել նաև նախագահի մյուս զավակներն ու թոռները՝ Իվանկա Թրամփը, նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, Էրիկ Թրամփն ու Դոնալդ Թրամփ-կրտսերը՝ իրենց երեխաների հետ: Տոնական ճոխ ընթրիքի ժամանակ Թրամփը խոստացել է, որ 2018թ. ֆանտաստիկ տարի է լինելու Ամերիկայի համար: Նշվում է, որ ընթրիքին մասնակցել են Թրամփի մտերիմները, գործընկերներն ու ընկերները: Բոլոր հյուրերն անցել են հանդիսավոր կարմիր գորգով: Ընդհանուր առմամբ, ընթրիքին ներկա է եղել ավելի քան 600 մարդ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր