2018 թվականը եկավ Եվրոպա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայից Մադրիդից 2018-ը դիմավորել են, ինչպես հարկ է` հրավառությամբ, ժողովրդական հանդիսություններով և, իհարկե, շամպայնով: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2018/01/01/ru-new-year-europe]euronews[/url]-ը:
Փարիզում, բոլորը հստակ գնում են դեպի Ելիսեյան դաշտեր, որտեղ այս անգամ կարելի էր գտնել լուսաերաժշտական ներկայացում, որը ցուցադրվել է Հաղթական կամարի վրա:
Լոնդոնի հայտնի Big Ben-ը, չնայած կանգնած էր վերանորոգման, այնուամենայնիվ մի քանի խորհրդանշական ղողանջներ է հնչեցրել: Դրանից հետո հրավառությունը լուսավորել է Լոնդոնի երկինքը: Զուսպ լոնդոնցիները այնքան են ոգևորվել, որ սկսել են պարել փողոցներում:
Բեռլինի երկնքում հազարավոր «աստղեր» են փայլել: Ամանորի տոնակատարությունների կապակցությամբ զուգվել են Բրանդերբուգյան դարպասները:
Մադրիդցիները ավանդաբար զվարթ են դիմավորել Ամանորը՝ հրավառությամբ և տոնական հանդիսություններով:
Մոսկվան նույնպես ջանք չի խնայել արժանի դիմավորելու Ամանորը, բնակիչների և հյուրերի համար լուսավոր ներկայացում բեմադրելով, որը կարելի էր դիտել Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում: