211652_close_icon
views-count11347 դիտում article-date 18:18 30-12-2017

Բրիտանական կայսրության նոր ասպետները

Ավանդույթի համաձայն, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը ամենամյա բարձր պարգևներ և կոչումներ է շնորհել: «Բիթլզ» խմբի լեգենդար քառյակի նախկին թմբկահար Ռինգո Սթարն ասպետ է օծվելու: Ասպետի կոչում է ստանալու նաև բրիտանա-ավստրալական Bee Gees խմբի հիմնադիր Բարրի Գիբբան երաժշտության զարգացման և բարեգործության համար: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2017/12/30/queen-s-new-year-honours-list]euronews-ը[/url]: Այսուհետև նրանց անվանը կավելանա «Սըր» նախդիրը: Բրիտանական կայսրության III աստիճանի շքանշանով պարգևատրվել է «Դոկտոր Հաուս» հեռուստասերիալի գլխավոր դերակատար դերասան Հյու Լորին: Նախկինում պարուհի, ներկայում հեռուստահաղորդավարուհի Դարսի Բասելը նույնպես տիտղոսի է արժանացել, որը կանանց համար հավասարազոր է ասպետի կոչմանը: Ընդհանուր առմամբ, պատվավոր ցուցակում ընդգրկված են եղել 1212 բրիտանացիներ: Պետական ​​պարգևների շնորհման արարողությունը տեղի կունենա 2018 թվականի հունվարի 1-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր