211652_close_icon

Հայաստանի և մի շարք երկրների դեսպանները Չեխիային կոչ են արել պահպանել մարշալ Կոնևի արձանը

views-count5848 դիտում article-date 17:06 29-12-2017
Նորանկախ մի շարք երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Բելառուսի դեսպանները դիմել են Չեխիայի իշխանություններին՝ կոչ անելով պահպանել Պրահայում տեղադրված մարշալ Իվան Կոնևի արձանն իր տեղում և նրա առջև տեղեկատվական վահանակներ չտեղադրել: Հաղորդում է [url=http://tass.ru/politika/4850213]tass[/url]-ը: «Հույս ունենք, որ չեխական կողմը համակ ուշադրությամբ կվերաբերվի Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի դեսպանների մտահոգություններին»,- երեկ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան: Պրահայի իշխանությունները ցանկանում են հուշարձանի տարածքում հավելյալ տեղեկատվական ցուցանակներ տեղադրել. որտեղ գրված կլինի մարդկության դեմ ռուս մարշալի կատարած հանցագործությունների մասին, մասնավորապես՝ Հունգարիայում (1956թ.) և Չեխիայում (1968թ.) տեղի ունեցած արյունալի իրադարձությունների մասին, երբ խորհրդային բանակը զենքով ճնշել է ժողովրդական ապստամբություններն ու ժողովրդավարական-անկախական շարժումները:

Նմանատիպ նյութեր