211652_close_icon
views-count6901 դիտում article-date 23:11 31-08-2016

Հայաստանի հավաքականը պարտվեց Չեխիային, Մխիթարյանը վնասվածք ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի ստադիոն» մարզադաշտում Չեխիայի հավաքականը ընկերական խաղում 3:0 հաշվով հաղթեց Հայաստանի ազգային հավաքականին: Չեխերը հաշիվը բացեցին 5-րդ րոպեին, իսկ 34-րդ րոպեին կրկնապատկեցին այն: Խաղավերջում չեխերը երրորդ գնդակը խփեցին: Ընդհանուր առմամբ, դաշտի տերերն ունեին խաղային և տարածքային առավելությունը շոշափելի: Այս անհաջողությանը գումարվեց մեր հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը, որի պատճառով նա արդեն 1-ին խաղակեսի 37-րդ րոպեին փոխարինվեց: Սա էլ ավելի բարդացրեց մեր հավաքականի վիճակը` Դանիայի հետ 2018թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի հանդիպմանն ընդառաջ, որը կկայանա սեպտեմբերի 4-ին: [b]Ընկերական հանդիպում, Մլադա Բոլեսլավ [/b] Չեխիա-Հայաստան` 3:0 Կրեյչ, 5, Կադեց, 34, Կոպիչ, 87
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր