Արտակարգ դեպք Տավուշի մարզում. ամուսինները չհասցրեցին «մարսել» իրենց կողմից գողացված 5 գլուխ ոչխարներին
Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջանի ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ ամանոյա տոներին ընդառաջ ուժեղացված ծառայություն կատարելու ժամանակ Կալինինի փողոցում շրջագայելիս նկատել են Վանաձոր քաղաքի ուղղությամբ ընթացող ВАЗ 21099 մակնիշի 35 OZ 390 հաարանիշի ավտոմեքենա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամյանը, ոստիկանները նկատել են, որ բեռնախցիկը գտնվում է կիսաբաց վիճակում և ակնհայտ երևացել է կենդանու կճղակներ։
Դիլիջանի ոստիկանապետը ռադիոկապով կապնվում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի հետ և արդեն Վանաձոր քաղաքի ճանապարհային Ոստիկանության վարչական շենքի հարակից տարածքում կանգնեցնում են նշված ավտոմեքենան և բեռնախցիկում հայտնաբերվում է 5 գլուխ ոչխար։
Ոչխարների ձեռքբերման օրինականությունը պարզելու նպատակով վարորդը՝ Շիրակի մարզի Սարատակ գյուղի բնակիչ, 32-ամյա Արթուր Ադամյանը, և նրա ուղևոր կինը, Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչ՝ 26-ամյա Աննա Համբարձումյանը, հրավիրվում են Ոստիկանության Դիլիջանի բաժին։
Մինչ այնտեղ կպարզեին դեպքի հանգամանքները, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողնեը օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզում են, որ Ա. Ադամյանն ու Ա. Համբարձումյանը ժամեր առաջ Մովսես գյուղի 4-րդ փողոցի 4-րդ փակուղու տներից մեկի բնակիչ՝ 65-ամյա Վաչագան Գրիգորյանի անասնագոմից գողացել են նրան պատկանող 5 գլուխ ոչխարը։
Փաստի առթիվ Ոստիկանության Տավուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
Ոչխարագող ամուսինները ստորագրութամբ բաց են թողնվել։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: