211652_close_icon

Շմոլ գազից թունավորում

views-count3546 դիտում article-date 14:25 29-12-2017
Դեկտեմբերի 27-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել 1991 թ. ծնված Հայկանուշ Գ.-ն, 1991 թ. ծնված Կարինե Ի.-ն և 2015 թ. ծնված Անի Ա.-ն: Պարզվել է, որ նրանք թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում` գազի արտահոսքի հետևանքով: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր